HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկում` ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի ուղղությամբ, Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/: Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրոք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter