HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լ.Ալավերդյան. «10 տարի մենք ոտնահարում ենք ոչ միայն ԼՂՀ-ի օրենսդրությունը, այլեւ սեփական երկրում ընդունված գործընթացը»

«Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողով-կառավարության հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ  «2008-2009 թ. Հայաստանում արձանագրված լրագրողների նկատմամբ ծեծի աննախադեպ երկնիշ աճին»: Պատգամավորը մատնանշեց լրագրողներ Գագիկ Շամշյանի, Լուսինե Բարսեղյանի, Գոհար Վեզիրյանի, Էդիկ Բաղդասարյանի, Արգիշտի Կիվիրյանի, Նվեր Մնացականյանի հետ տեղի ունեցած դեպքերը: «Ես կցանկանայի, որպեսզի կառավարությունը հաշվետվողականության ոգով հանրությանը եւ մեզ ներկայացներ, թե ինչ ընթացքի մեջ են գտնվում այս քրեական գործերը, ովքեր են պատժվել դրա համար, իսկ եթե այդ գործերը բացահայտված չեն, ինչու՞»,-հարցրեց Ստյոպա Սաֆարյանը: Սակայն Կառավարությունը խնդրեց հարցը ներկայացնել գրավոր: Պատգամավորը համաձայնեց, իսկ  Հովիկ Աբրահամյանը Սաֆարյանին որակեց  «մեծահոգի»: Կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի 4 ամիս անընդմեջ հնչեցրած հարցն էլ այսօր պատասխան ստացավ: «Հարցս վերաբերում է Հայաստանում ցուցադրվող ԼՂՀ-ի քարտեզին: Միայն ԱԼՄ ալիքն է, որը ցույց է տալիս կառավարության կողմից տպագրված քարտեզը, որտեղ ԼՂՀ-ն ու ՀՀ-ն միասնական են: Սա ունի փաստաթղթի ուժ, չնայած դրան եւ նախագահի կայքէջում տեղավորված է 1889 թ քարտեզը: Երբ է ՀՀ-ում դուրս մղվելու որեւէ առնչություն չունեցող իրականության հետ այսպիսի քարտեզները, որոնք բոլոր ԶԼՄ-ում շրջանառվում է»,-հարցրեց պատգամավորը: Ի դեպ, նրան դահլիճում «օգնում» էին կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, ովքեր կառավարության կողմից տպագրված քարտեզը ցուցադրեցին դահլիճում: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ խոստացավ, որ Կադաստրի պետական կոմիտեի հետ կքննարկեն հարցը եւ կփորձեն հասկանալ բոլոր իրավական հիմքերը, որոնցով պետք է կարգավորվի հարցը: Պատասխանը չբավարարեց Լ. Ալավերդյանին. «Սա կառավարության կողմից տպագրված քարտեզ է, սա մի մասն է այն ատլասի, որը տպվել է Հայաստանում եւ հանդիսանում է փաստաթուղթ, ավելի քան 10 տարի մենք ոտնահարում ենք ոչ միայն ԼՂՀ-ի օրենսդրությունը, այլեւ սեփական երկրում ընդունված գործընթացը: Քննարկումը ինձ համար պատասխան չի: Կամ երկրում գործում է օրենքը, կամ` ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter