HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հիշեցին Զվարթնոց օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին

«Ինչ փուլում է գտնվում ազատ տնտեսական գոտու հայեցակարգի իրականացումն այսօր»,-այսօր հարց ու պատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2008 թ. նոյեմբերի 27-ին կառավարությունը հավանություն է տվել Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգին: Նշվել է, որ հայեցակարգի իրականացումը հնարավորություն կստեղծի զարգացնելու ոլորտի տնտեսական ներուժը եւ արժեգոյացման շղթան, այն հիմք կհանդիսանա, միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով, անհրաժեշտության դեպքում վերանայելու գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: Հարցին պատասխանեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ տեղեկացրեց, որ Corporetion America  ընկերությունը համաձայնել եւ նախագծել է սառնարանային տնտեսությունը եւ արտահանման գոտին: «Երկրորդ փուլն իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ, խորհրդատվություն, որ բիզնես մոդելը վերջնական տեսքի բերվի: Հանդիպել եմ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի նախագահի հետ: Եվրոպան պատրաստ է տրամադրել լավագույն էքսպերտներին, դիմել ենք  հոլանդական եւ բելգիական արդյունաբերական ընկերություններին, որոնք ունեն թոշակի գնացած էքսպերտներ, որոնք Հայաստան են գալու»,-տեղեկացրեց նախարարը: Նա նշեց, որ նաեւ Ասիական բանկը հետաքրրություններ ունի ներդրումային փուլին մասնակցելու. «Հույս ունենք բիզնես ծրագիրը մինչեւ տարվա վերջ ունենալ, որի ներքո արդեն կսկսվի ազատ գոտու շինարարությունը»: Ըստ նախարարի` կան մի քանի խոշոր ընկերություններ, որոնք պատրաստ են ստեղծել միություն, որպեսզի հնարավոր լինի արտահանվող ապրանքների քանակն ապահովվի: Իսկ հարցին, թե երբ կսկսի գործել ազատ գոտին, Երիցյանը պատասխանեց. «Բիզնես ծրագիրն է շատ կարեւոր, որ մենք մանրամասն անենք, եկող տարվանից դրա իրականացմանը մենք կարող ենք ձեռնամուխ լինել, իմ գնահատականը այդպիսինն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter