HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը Սյունիքի մարզում կառուցում է սրտաբանական կենտրոն

12_06-cardiology_center«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիս քաղաքի եւ Ակներ համայնքի տարանցիկ գոտում կառուցում է սրտաբանական կենտրոն, որը կլինի Հայաստանի հարավային շրջանների եւ Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունը: Այն կգործի որպես Երեւան քաղաքի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ: Ծրագրի ֆինանսավորումը (նախնական արժեքը` շուրջ 820 000 ԱՄՆ դոլար) ստանձնել են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը»(ASAF) եւ «Բյուշ Դյու-Ռոն» Ֆրանսիայի հարավային նահանգը: Գումարի զգալի մասը Հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` Ֆրանսիայի ամենախոշոր նահանգներից մեկում կայացած այս եռակողմ համագործակցությունը ոչ միայն համախմբում է հայ համայնքին, այլ եւս մեկ անգամ փաստում Հիմնադրամի վայելած մեծ վստահությունը: Երկհարկանի հիվանդանոցի կառուցումը մեկնարկել է մայիսի սկզբին. ներկայումս տարվում են հողային աշխատանքներ: Հիվանդանոցը կունենա գլխավոր մասնաշենք, պոլիկլինիկա եւ կաթսայատուն, որը կապահովի բուժհաստատության կենտրոնացված ջեռուցումը: Կենտրոնն օրական կսպասարկի 20 ամբուլատոր այցելուի. եւս 16 հիվանդ կստանան ստացիոնար բուժում: Հիվանդանոցին հարող տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի: Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանի համոզմամբ` մոտ ապագայում սրտաբանական կենտրոն ունենալու փաստը կնպաստի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կհանգեցնի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: «Երեւան հասնելու փոխարեն հիվանդը կկարողանա համապատասխան բժշկական օգնություն ստանալ այս կենտրոնում, որը կապահովի մատչելի ու որակյալ բուժսպասարկում»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter