
ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է իր հերթական կոշտ զեկույցը Հայաստանի մասին: Դատելով այդ զեկույցից` ԱՄՆ կրկին կպատժի ՀՀ-ին և կրկին կզրկի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված օգնությունից:
Զեկույցում նշվում է, որ հսկայական թերություններով անցած` 2008թ-ի նախագահական ընտրությունները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը մնում է չլուծված: Անդրադարձ է եղել քաղաքական դատավարություններին, մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, լրատվամիջոցների ազատության սահմանափակմանը, ոստիկանության, ազգային անվտագության ծառայության և դատարանների կամայականություններին, ինչպես նաև այլ բացասական երևույթների:
Խոսք կա անգամ քաղաքական վրեժխնդրության մասին: «Մարդու իրավունքների ոլորտում իշխանությունների գրանցած արդյունքները մարտյան բռնություններից հետո հսկայական անկում ապրեցին».-նշված է պետդեպարտամենտի զեկույցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել