HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալան` Խոսրով Հարությունյանի հովանու տակ

hraparak7Ալավերդի քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լալվարիտի եզակի հանքավայրն անխնա թալանվում է արդյունահանող ընկերությունների կողմից: Այս եզակի և թանկարժեք քարը, որով երեսպատված է Լենինի դամբարանը, իսկ Երևանում` «Հաղթանակի այգու» անհայտ զինվորի հուշարձանը, ներկայումս արդյունահանվում է պայթեցման եղանակով և շրջանցիկ ճանապարհներով արտահանվում է Վրաստան ու այնտեղից` Ադրբեջան: Այս փաստի վրա վերջերս փորձել են վարչապետի ուշադրությունը հրավիրել Ալավերդուց մի խումբ վետերաններ: Թերթի տեղեկություններով` լալվարիտ արդյունահանող առավել խոշոր ընկերության` «Կարմինառ»-ի «տանիքը» Խոսրով Հարությունյանն է, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների գործակալության տնօրեն Կորյուն Հակոբյանը, ապօրինի այս «բիզնեսին» «օրինական» տեսք է տալիս: Եթե բարբարոսական շահագործումը շարունակվի, ապա օրինական օգտագործման դեպքում մոտ 100 տարվա լալվարիտի պաշար ունեցող հանքը կսպառվի 1-2 տարուց: Մեղավորների փնտրտուք Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում շատերը կփորձեին այդ հաղթանակին տիրություն անել, գոնե մոտենալ: Իսկ երբ արդյունքները գոհացուցիչ չեն, սկսվել է մեղավորների փնտրտուքը: «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը սկսել են հարաբերություններ պարզել: Ո՞վ էր մեղավոր, որ ՀԱԿ-ը հաղթանակ չտարավ: Ինչո՞ւ «Ժառանգությունը» չմասնակցեց ընտրություններին: Եվ եթե մասնակցեր, արդյո՞ք ավելի շատ ձայն կհավաքեր ու կկարողանար երկրում իրավիճակ փոխել: Ի պատիվ «Ժառանգության»` պետք է նշել, որ այս խոսակցությունը և ՀԱԿ-ի սխալները մատնացույց անելու գործը նրանք սկսեցին ընտրությունների ավարտից հետո: Տվյալ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պետք է իրենց մեջ ուժ գտնեն` լսելու դառը ճշմարտությունը: Բայց ի՞նչ իմաստ ուներ 2009-ի հունիսի սկզբին 2008-ի մարտի մեկի իրադարձությունները վեր հանելը և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ ներկայացնելը: Մյուս կողմից` եթե պետք է  այսօր «Ժառանգությունն» ափսոսար ու հեծեծար, թե` ինչու չմասնակցեցինք ընտրություններին, մենք հաստատ ավելին կարող էինք անել, ապա ո՞վ էր խանգարում նրանց մասնակցությանը: Պետք էր մասնակցել` ի հեճուկս քննադատությունների ու ապացուցել, որ իրենք ավելի ունակ են, քան դաշտը զբաղեցրած և ոչինչ չանող «հհշ-ականները»: Եվ ընդհանրապես կռվից հետո բռունցքներ թափահարելն անօգուտ զբաղմունք է: Պետք է գործ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter