Այս դեպքում «ով» բառի վրա հարցական նշանը բացարձակապես ավելորդ է: Թերևս կարելի է հոգնակի նշել` ովքեր:
Մեզ ու համոզված ենք՝ շատերին ակնհայտ է, որ Փաստահավաք խմբի շուրջը արձանագրված, ինչպես և դեռ տեղի ունենալիք զարգացումների ու շահարկումների սցենարը նախապես ու հավեսով գծվել է ՀԱԿ-ում: Եթե ավելի կոնկրետ` Զանգվի կիրճի գլխին թառած «Սև դղյակում»: Ավելի կոնկրետ` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է գծել այդ, այսպես կոչված՝ սցենարը:
Երբ դեռ քննարկվում էր նման մարմին ձևավորել-չձևավորելու հարցը, մենք նշեցինք, որ այդ ամենը արվում է մարտի 1-2-ի իրադարձությունները ևս մեկ անգամ Տեր-Պետրոսյանի ու նրա զինակիցների քաղաքական հավականություններին ծառայեցվելու նպատակով:
Դա փաստվում է նաև նրանց ներկա պահվածքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել