HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարոյական անիմաստ բեռ

aravot5Վստահաբար Երևանի ավագանու ընտրությունների ամենատհաճ հետևանքն այն էր, որ մտավորականներ Աստղիկ Գևորգյանը, Մարտին Վարդազարյանը, Վլադիմիր Մսրյանը, Արա Երնջակյանը, Միքայել Դովլաթյանը դարձել են ՀՀԿ-ական ավագանիներ: Թվում էր` նրանք ընդգրկվել են Հանրապետականի ցուցակում` պարզապես որպես «հարսանեկան գեներալներ» և ընտրություններից հետո իրենց տեղը կզիջեն ցուցակի ավելի ստորին տեղերում գտնվող քրեական տարրերին, որոնք և հանդիսացան այս ընտրությունների «շարժիչ ուժը»: Այնուամենայնիվ, այդ մարդիկ վերցրին մանդատները, որոնք ձեռք են բերվել ընտրությունները կոպտորեն կեղծելու ճանապարհով, պետական մակարդակով մարդկանց վախեցնելու, ահաբեկելու, ստորացնելու միջոցով: Բոլոր անցած ընտրարշավներին մտավորականները, արտիստները նույնպես մասնակցում էին` երգում էին, պարում, ելույթներ ունենում, փառաբանում իշխանության թեկնածուին և իշխող կուսակցությանը: Դա իհարկե գեղեցիկ չէր նայվում, բայց ինչ որ տեղ տանելի էր: Մանավանդ` երգել-պարելը, եթե դա այդ մարդկանց մասնագիտությունն է: Բայց մտնել անիմաստ բարոյական մի բեռի տակ, առանց որևէ հիմնավոր պատճառի կիսել մայիսի 31-ին տեղի ունեցած այլանդակությունների պատասխանատվությունը` դրան որևէ բանական բացատրություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter