HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ընծան» նորից Ստեփանակերտում է

11_06-ynca Երեկ տեղի ունեցավ հունիսի 9-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մեկնարկած «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի մրցութային առաջին փուլը, որի ընթացքում Արցախ ժամանած երիտասարդ կատարողները հանդես եկան հայերեն լեզվով երգի կատարմամբ: Արդեն 5-րդ մրցույթ-փառատոնն անց է կացվում ԼՂՀ կառավարության, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության եւ Հայաստանի երգի պետական թատրոնի աջակցությամբ: Այս անգամ «Ընծա»-յին մասնակցում են թվով 23 երիտասարդ կատարողներ, որոնք նախորդ չորս մրցույթների մրցանակակիրներ են: Մրցութային առաջին օրն ամենաբարձր միավորները ժյուրիի կողմից ստացել է արցախցի երիտասարդ երգիչ Ռազմիկ Ամյանը: Նա հանդես է եկել Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղի հորովել» երգով: Իսկ մյուս մասնակիցների կատարած երգերի մի զգալի մասը Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի  երգերն էին: Տեղեկացնենք, որ ամենամյա համահայկական երգի հինգերորդ մրցույթ-փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 13-ը: Այն, ինչպես միշտ, կեզրափակվի գալա համերգով եւ մրցանակաբաշխությամբ: Այսօր երգիչները կերգեն օտար լեզվով, իսկ վաղը նախատեսվում է երգի ինքնատիպ կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter