HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում մարտի 1-ի հանցագործությունը և մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվելու»

Իր գործունեության ողջ ընթացքում Փաստահավաք խումբը 160 միջնորդություններ է ուղարկել տարբեր կառույցներ, մոտ 140 հանդիպում է ունեցել, 100 GB հիշողությամբ հարցազրույցներ իրականացրել տարբեր պաշտոնյաների հետ: Եվ ողջ տեղեկատվությունը չհրկիզվող պարահարանի հետ փոխանցվել է ԱԺ «Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: «Հայաստանում մարտի 1-ի հանցագործությունը և մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվելու, և նախագահի հրամանագրով դա ընդմիշտ փակված հարց եմ համարում»,-ասյօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը: Փաստահավաք խմբի մյուս անդամ` Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, իրենց հաջողվել է մեծ աշխատանք կատարել: Սակայն Փաստահավաք խմբի լուծարման պատճառները որևէ հիմք չունեն: Ըստ Անդրանիկ Քոչարյանի` Փաստահավաք խմբի լուծարման պրոցեսն ավելի շուտ էր սկսվել, դեռևս մայիսի 4-ից, երբ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը որոշեց գնալ հանգստանալու, և մյուս երկու գործընկերներն էլ միացան նրան և որոշում կայացրեցին խմբի գործունեությունը 9 աշխատանքային օրով դադարեցնել: Փաստահավաք խումբը բնականոն էր գործում,  մինչ «Հայկական ժամանակ» թերթի` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին   ուղղված նամակի հրապարակումը: Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը շարունակել են իրենց աշխատանքը, մինչև համապատասխան ծառայությունների կողմից նրանց տրամադրված տարածք չթողնելը: «Մեր համար արդեն պարզ էր, որ սկսվել էր մի գործընթաց, բայց որ կավարտվեր ասյպես անփառունակ, մենք դա չէինք պատկերացնում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Երբ խմբի անդամները նորից են հավաքվել արձակուրդային 9 օրվանից հետո, մատյանում հայտնաբերել են մի նամակ` ստորագրված խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի կողից, որի մասին իրենք տեղյակ չեն եղել: Նամակն ուղղված է եղել նախագահական նստավայրին: «Ըստ էության` այդ նամակն էր հանդիսացել այն հիմքը, որով ինձ և տիկին Սաֆարյանին այդ 9 աշխատանքային օրվա ընթացքում թույլ չեն տվել մտնել աշխատանքային սենյակ»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը և նշում, որ այդ նամակն ուղարկվել է Կարեն Կարապետյանին առանց խմբի հետ քննարկելու և տեղյակ պահելու: Փաստահավաք խմբի մյուս անդամ` Ռոբերտ Ավագյանի մեղադրանքները Անդրանիկ Քոչարյանը չի ընդունում. «Արմեն Հարությունյանը և պրն Նիկոյանը նույնպես մեղադրում են մեզ մթնոլորտի ստեղծման պատճառով փաստահավաք խմբի աշխատանքները դադարեցնելու մեջ: Փաստը մնում է փաստ, որ մինչև վերջին օրը աշխատանքի ներկայացել ենք ես և տիկին Սաֆարյանը: Խումբը ստեղծված չէր մթնոլորտային պայմանների հիման վրա աշխատանք տանելու, խումբը ստեծղվել էր մարտիմեկյան դեպքերը բացահայտելու համար, և անկախ խմբում ստեղծված մթնոլորտից, խումբը պարտավոր էր աշխատել մինչև վերջին պահը ` փաստահավաք խմբի վերջնական զեկույցը, որը պետք է ուղարկվեր ժամանակավոր հանձնաժողովին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Մթնոլորտում իրականում լարվածություն եղել է, բայց դա ինչ կապ ունի այն գործի հետ, որը մենք սկսել էինք և պիտի ավարտեինք: Մենք ունենք փաստ, որ փակվեց «Մարտի 1-ի» բացահայտումը, Նիկոյանի հանձնաժողովը ոչ միայն չի բացահայտելու մարտիմեկյան դեպքերը, այլև շատ ավելի վատ գնահատականներ եմ ակնկալում` ոչ տարբերվող դատախազության և քննված դատական գործերի եզրահանգումներից»,-նշեց Սեդա Սաֆարյանը: Անդրանիկ Քոչարյանի կարծում է, որ նախագահի կարգադրությունը` դադարեցնել Փաստահավաք խմբի աշխատանքը որևէ հիմք չունի: Փաստահավաք խմբի չհրկիզվող պահարանի ողջ պարունակությունը Վահե Ստեփանյանն առանց խմբի մյուս անդամների գիտության և համաձայնության է հանձնել Ս. Նիկոյանին: Չնայած Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ որոշ փաստաթղթերի պատճեններ իր մոտ պահպանվել են, իսկ հիշողությունում ամրագրված տեղեկատվությունը նույնպես կօգնի, որպեսզի իրենք հետևեն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործողությունների ընթացքին:  Փաստահավաք խմբի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները իրենք էլ կփորձեն ի մի բերել իրենց ունեցած տեղեկատվությունը, և այդուհանդերձ, զեկույցի տեսքով կներկայացնեն տեղեկությունները: Լրագրողների հարցին, թե ինչու մինչ այժմ Փաստահավաք խումբը չէր հրավիրվել և հարցաքննել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ իրենք նախատեսել երկուսին էլ հրավիրել վերջում: Իսկ Հայկ Հարությունյանին վաղուց հրավիրել էին: Մեկ անգամ նույնիսկ մի ոստիկան է մտել Փաստահավաք խմբի աշխատանքային սենյակ և հարցրել, թե որ մուտքից ներս գա Հ. Հարությունյանը, անդամների պատասխանին, թե որ մուտիքց էլ գա, իրենք կընդունեն, սակայն «նա այդպես էլ ոչ մի դռնից ներս չի մտել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter