HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արտահանման ծավալի 92.8 տոկոսն ուղղվել է ԱՊՀ երկրներ

2007թ. համեմատությամբ 2008թ. Ղարաբաղի արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 10 տոկոսով, ընդ որում, արտահանումը նվազել է 24.1 տոկոսով, իսկ ներմուծումն աճել` 22 տոկոսով: 2008թ. ԱՊՀ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 87540.2 մլն դրամ, որն ընդհանուր ապրանքաշրջանառության 93 տոկոսն է, իսկ այլ երկրների հետ` 5709.2 մլն դրամ (6.1 տոկոս): Այս տվյալներն են հրապարակված ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին առեւտուրը 2008թ» վիճակագրական ժողովածուի մեջ: Պարզվում է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրներ են արտահանվել 15614.3 մլն դրամ արժեքով եւ այդ երկրներից ներմուծվել` 71925.9 մլն դրամ արժեքով ապրանքներ: Այլ երկրներ արտահանվել են 1198.1 մլն դրամ եւ այդ երկրներից ներմուծվել` 4511.1 մլն դրամ արժեքով ապրանքներ: Արտահանման ծավալի 92.8 տոկոսն ուղղվել է ԱՊՀ երկրներ (որից` 97.5տոկոսը` ՀՀ, 1.9 տոկոսը` ՌԴ, 0.6 տոկոսը` Մոլդովա), իսկ 7.2 տոկոսը` աշխարհի այլ երկրներ: Ներմուծման ծավալի 94.1 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին (որից 99.8 տոկոսը` Հայաստանի Հանրապետությանը եւ 0.2 տոկոսը` Ռուսաստանի Դաշնությանը), իսկ 5.9 տոկոսը` այլ երկրներին: 2008թ. հանրապետությունից արտահանված ապրանքների ընդհանուր ծավալի 57.7 տոկոսը հանքահումքային մթերքներ են, 11.3 տոկոսը` պատրաստի սննդի արտադրանք, 11.1 տոկոսը` բուսական ծագման արտադրանք, իսկ մնացածը`սարքեր եւ ապարատներ, կոշկեղեն, հովանոցներ, գլխարկները, կահույք, խաղալիքներ, այլ պատրաստի իրեր, կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք եւ այլն: Ներմուծման մեջ 21.8 տոկոսը կազմել են հանքահումքային մթերքները, 20.5 տոկոսը`պատրաստի սննդի արտադրանքը, 10.5 տոկոսը` կահույք, խաղալիքներ, այլ պատրաստի իրերը, 9.7 տոկոսը` վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցները, 6 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter