Որոշվել են ռուսական վարկի օգտագործման ուղղությունները
Կառավարությունը որոշել է սահմանել Ռուսաստանի տրամադրած 500 մլն դոլար վարկի միջոցների օգտագործման ուղղությունները:
Վարկի միջոցների ստացումը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարտացոլվի 2009 թ. պետական բյուջեում, 13.0 մլրդ դրամով կավելացվի 2009 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծավալը։
Կառավարությունը հավանություն է տվել Կենտրոնական բանկի ներկայացրած «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումը կհստակեցնի վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների ստեղծմանը եւ աշխատանքին առնչվող ընթացակարգերը եւ կնպաստի դրանց գործունեության առավել արդյունավետ կարգավորմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել