Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների եւ խաղասրահների համախմբված եւ զարգացած կենտրոններ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակեցրել է, որ 2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում, ինչպես նաեւ` կառավարությունն առանձին քննարկելու է ոլորտում 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերը։
«Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը` 2013 թ.-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում եւ Երեւանի շրջակայքում»,- ասել է վարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել