HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցություն գյուղատնտեսությանը

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը որոշել է պահուստային ֆոնդի հաշվին Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 187 600 հազար դրամ։ Նշված մարզերի 70 համայնքների ջրօգտագործողներին, օգտագործած փաստացի ոռոգման ջրի դիմաց` բացառությամբ գերնորմատիվային ծախսի վճարումից, գերնորմատիվային ջրապահանջարկի չափով անհատույց դրամական հատկացում է արվում։ Պետական աջակցության սուբյեկտներն են մինչեւ 1 հեկտար հողատարածքները սեփականության, վարձակալության եւ անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող գյուղատնտեսական հողօգտագործողները։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ձեռնարկն ունի հակաճգնաժամային բնույթ եւ բովանդակություն. «Հետագայում պետք է ձեռնպահ մնալ այսպիսի որոշումներից եւ հարցը լուծել կոնցեպտուալ իմաստով, քանի որ մենք ունենք շատ տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, չեն կարող շահութաբեր լինել։ Ճանապարհը մեկն է` շահութաբերության բարձրացումը»։ Մեկ այլ որոշմամբ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 53 400 հազար դրամ` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում խմելու ջրատարի կառուցման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter