HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորագետն ընկածներից դեռևս հայտնաբերվել է վրացահայի դիակը

Հունիսի 18-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ, եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով գետն են ընկել 1992 թ. ծնված Արգամ Հովհաննիսյանը եւ 1979 թ. ծնված, Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ Զալիբեկ Ծատուրյանը: Ժամը 17.50-ին Արեւածագ գյուղից 5-6 կմ հեռավորության վրա, Ձորագետի կիրճում հայտնաբերվել է Զ. Ծատուրյանի դիակը, որը ժամը 22.00-ին դուրս է բերվել կիրճից ու հանձնվել իրավապահ մարմիններին: Ա. Հովհաննիսյանի որոնողական աշխատանքներն առայժմ ավարտվել են անարդյունք: Որոնումները կշարունակվեն հունիսի 19-ի առավոտյան: «Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը»,-տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter