
Իր ելույթում նշեց պատգամավոր Տիգրան Թորոսյանը եւ ավելացրեց, որ ներկայացրած նախագիծը վկայում է, որ մանրակրկիտ աշխատանք է կատարվել, սակայն «մարտի 1-2-ի էջը այս փաստաթղթով չի փակվելու: Ինչո՞ւ: Որովհետեւ չկան հստակ ձեւակերպումներ այդ իրադարձությունների հետ կապված, ոչ թե այս փաստաթղթում, այլ մեկ տարվա ընթացքում»:
Թորոսյանը ընդգծեց, որ համաներման մեջ նշվում է, որ պատժից ազատվելու են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 2008 թ մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձիք, «սակայն եթե հանցագործություն կատարած մարդու մասին է խոսքը, ուրեմն մոտեցումը պետք է լինի այլ»:
Ուստի «այս խառը մոտեցումը թղթի վրա ստվեր է գցում»: Ըստ Թորոսյանի` փաստաթուղթը արդարացված կլիներ, եթե սա լիներ վերջին քայլը. «Ցավալի է, որ չկան բազմաթիվ հարցերի պատասխաններ»:
Ըստ Թորոսյանի` պատճառն այն է, որ առանց լուրջ հիմնավորման լուծարվեց փաստահավաք խումբը. «Հերթական անգամ կիսատ ինչ-որ քայլ ենք կատարում, ճիշտ չէ ընտրված ոչ ձեւը, ոչ ժքամանակը»:
Վիկտոր Դալլաքյանն էլ համաներումը աննախադեպ համարեց, քանի որ այն կտարածվի 2 հազար անձանց վրա, որոնցից 500-ը ազատություն կստանան. «Այս նախաձեռնությունը ունի հստակ քաղաքական ենթատեքստ, սակայն անհրաժեշտ է ազատ արձակել մարտի 1-2-ի իրադարձություններին առնչություն ունեցող բոլոր անձանց»:
Նա առաջարկեց կարճել վարույթում գտնվող քրեական գործերը եւ Պետաիրավական հանձնաժողովին հետեւել համաներման ընթացքին ու հոկտեմբերին զեկուցել ԱԺ-ին. «Գործող նախագահը լուրջ քայլ է կատարել` քաղաքական խնդիրները քաղաքական հարթությունում լուծելու»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել