HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հուլիսից կսկսի աշխատել

agarak-kombinatՀուլիս ամսվա սկզբին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը: Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր 2009թ փետրվարից: Ընդհանուր ճգնաժամը սկսելուց հետո (2008թ հոկտեմբեր) կոմբինատը սկսեց կորուստներ կրել, որոնք համալրվում էին բաժնետերերի կողմից կատարվող ներդրումներով: Ճգնաժամի սկզբից բաժնետերերը կոմբինատում ներդրել են ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք ծախսվել են կորուստները փոխհատուցելու և սոցիալական վճարները կատարելու համար: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է կառավարության և կոլեկտիվի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները: 900 հազար մարդ հանդիսանում է կոմբինատի աշխատակից: Կանգնեցման պահից 500 աշխատակիցներ ստանում են աշխատավարձը լրիվ ծավալով, 400 մարդ գտնվում է հարկադիր պարապուրդում և վարձատրվում է աշխատավարձի երկու երրորդի չափով: ԳեոՊրոՄայնինգը կոմբինատի աշխատակիցներին նաև հնարավորություն է ընձեռել օգտագործել կուտակված արձակուրդները: Կոմբինատի աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ստացվում և ձևավորվում է արտադրական սեկտորում: «Ներկայումս կոմբինատում ընթանում են մաշված սարքավորումների վերանորոգման աշխատանքներ, աշխատանքներ են տարվում կառավարման կառուցվածքի օպտիմիզացման ուղղությամբ»,-տեղեկացնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն և հիշեցնում, որ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը մասնագիտացել է բազմամետաղական հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, անտիմոն) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման, հարստացման որորտում: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ունի արտադրության և սպառման շուկայի դիվեսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը և լեռնահարստացման կոմբինատները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter