HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվեց

HJ«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը նախօրեին որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը(68 մլն դոլար): Այդ գումարի տրամադրման հարցը կասեցվել էր մարտի մեկից հետո: Ծրագրի դադարեցման համար, ըստ կորպորացիայի հաղորդագրության, հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում ՀՄԿ` ժողովրդավարական կառավարման չափանիշներին: «Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցանիշներին»,- ասել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը: Ավելին, կորպորացիան նաև սպառնում է դադարեցնել ՀՄԿ մյուս ենթածրագրերը ևս: «Կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագիրն ամբողջությամբ կամ դրա առանձին ենթածրագրերը, եթե երկիրը անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական ցուցիչներով, որոնցից են` մամուլի ազատությունը, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը»,- զգուշացրել է ՀՄԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter