HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի քաղաքապետարանը պայքարում է մուրացկանների դեմ

Municipality-enterԱշտարակի քաղաքապետարան մուտք գործելու խոչընդոտներին ու քաղաքապետ Գագիկ Թամազյանի կարգադրությանը մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք, թե քաղաքապետարանի առաջին հարկում տեղակայված ոստիկաններն ինչպես են քաղաքացիներից պահանջում անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո լրացնում կտրոն, թե քաղաքացին ում մոտ է բարձրանում, նոր միայն նրանց թողնում են առաջ գնալ (Տես հոդվածը` «Ումի՞ց է վախենում Աշտարակի քաղաքապետը», http://hetq.am/am/society/ashtarak/): policeՔաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ էին հայտնել սահմանված նոր կարգի վերաբերյալ: Մենք կրկին եղանք Աշտարակի քաղաքապետարանում եւ պարզվեց, որ բյուրոկրատական քաշքշուկը ոչ միայն չի վերացել, այլեւ նոր դրսեւորումներով է ի հայտ եկել: Եթե նախորդ մեր այցելության ժամանակ անձը հաստատող փաստաթղթի մասին որեւէ հուշաթերթ փակցված չէր, ապա այս անգամ հենց քաղաքապետարանի դռանը փակցրել էին, որ մուտքը միայն անձնագրով է կամ անձը հաստատող փաստաթղթով: Քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Հակոբյանից հետաքրքրվեցինք, արդյոք ժողովրդավարական է իրենց քայլը, երբ քաղաքապետ ընտրած քաղաքացիներին ընտրովի մարմին են թողնում միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: «Ձեր կարծիքով մեր արածը հակաժողովրդակա՞ն է: Ուրեմն դուք կուրսի չեք, որ մարզպետարաններում ու այլ քաղաքներում էլ նման բան կա: Իմ կարծիքով սա ժողովրդավարության հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց Ռ. Հակոբյանը: «Այդ դեպքում ինչու՞ է սահմանափակվում քաղաքացիների ազատ մուտքն ու ելքը քաղաքապետարան»,-հարցրինք փոխքաղաքապետին: «Մենք չենք խոչընդոտում, ուղղակի մուրացկաններն են շատացել: Հարբեցողներ էլ կան, հո ամեն անգամ ոստիկան չենք կանչի, որ նրանց դուրս հանենք քաղաքապետարանի շենքից: Մեզանից դժգոհողները կլինեն այն մարդիկ, ովքեր  խաթարում են մեր աշխատանքը: Դրանք այն մարդիկ են, ովքեր սենյակից սենյակ ընկնելով փող են մուրում ու եթե աշխատողներն էլ չեն տալիս` սենյակից դուրս չեն գալիս: Դե արի ու նրանց բան բացատրի, որ սա վերջիվերջո քաղաքապետարան է»,-արդարացավ Ռոբերտ Հակոբյանը: Այն, որ մուրացկաններ Աշտարակում կան, դա փաստ է, սակայն պետական մարմինը` այս դեպքում Աշտարակի քաղաքապետարանը, նման մարդկանց օգնելու համար է, ոչ թե նրանց քաղաքապետարանի դռների ետեւում թողնելը: «Դուք լավ կուրսի չեք, բոլոր մարզպետարաններում , Երեւանի ու շատ քաղաքապետարաններում այս կարգը գործում է, մենք միակը չենք ու շատ լավ էլ աշխատում ենք»,-հպարտությամբ կրկնեց պարոն Հակոբյանը: Աշտարակի քաղաքապետարան մուտք գործելու խոչնդոտների մասին տեղեկացրեցինք նաեւ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Անահիտ Հայթայանին: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը դեռեւս 2004 թվականի ապրիլի 29-ին ընդունել է որոշում` ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտների մասին եւ այնտեղ բացակայում է ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների մասին հիշատակումները: Փաստորեն կարող ենք եզրակացնել, որ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանն ապօրինի է իրեն շրջապատել ոստիկաններով: Նրան հարցրինք` «Եթե այդքան լավ եք աշխատում, այդ դեպքում ինչու՞ մինչ օրս  չեք անդրադարձել մեր կողմից` ապրիլի 30-ին հրապարակված նյութին, որ Էջմիածին-Երեւան մայրուղու անմիջապես մայթեզրին, քաղաքային շուկայի հարեւանությամբ, հակահիգիենիկ պայմաններում հացամթերք է վաճառվում (Աշտարակի քաղաքապետարանում տեղյակ էլ չեն, որ քաղաքում բացօթյա սննդամթերք են վաճառում, http://hetq.am/am/society/snndamterq/): «Երեւի կարգին հաղորդումից չէ՞ մեջբերիր, որ լավ չենք աշխատում, ընդեղ էլ մի նման կատակ կար»,-հարցը հումորի վերածեց փոխքաղաքապետը: Երբ ասացինք, որ հումոր չէ, մի պահ լրջացավ ու պատասխանեց. «Եթե հումոր չի, ուրեմն դուք ճիշտ եք` մենք թերացել ենք եւ այդ հարցով անպայման կզբաղվենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter