HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Արզումանյանը ներեց իր դեմ գործ սարքողներին

12_06-arzumanyan-sirunyan«Այսօր ես ներում եմ շնորհում բոլոր նրանց, ոքեր դրսևորել են թշնամանք, դավաճանություն, կեղծ ցուցմունք են տվել, գործ են սարքել իմ վրա. ես որպես հայ քրիստոնյա` ներում եմ ձեզ: Մնացածին, ով իրագործել է մարտի 1-ի սպանդը, ով ձեռք է բարձրացրել խաղաղ ժողովրդի վրա, ես չէ, որ պետք է ներեմ: Բարձրյալը կների կամ ինքը կորոշի»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում իր վերջին խոսքում ասաց Ալեքսանդր Արզումանյանը և շեշտեց, որ ինքը հպարտ է իր արաքի համար և երբևէ  որևէ բան չի արել, որի համար պետք է զղջա: «Նորակառույց Իրան-Հայաստան երկաթգծով Հայաստան է տեղափոխվել Իրանում զանգվածային անկարգությունների մասնակից 8 անձանց դիակները, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն անցկացնի Շոթա Վարդանյանը, իսկ շոգեքարշի վարորդը եղել է ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը»,- իր վերջին խոսքը սկսեց Սուրեն Սիրունյանը` հիմնավորելով, որ քանի որ իրենց դատական գործը հիմնված է «ինչ-որ մեկի կողմից ինչ-որ բան լսելու վրա», ինքը ևս պատմեց առավոտյան իր լսածը: Սուրեն Սիրունյանը նշեց, որ մարտի 1-ի գրեթե բոլոր քրեական գործերում դատարաններն առաջնորդվել են վկաների սուտ ցուցմունքների և մեղադրողների ոչ ճիշտ փաստերի վրա, և դրանց հիմա վրա իր ընկերները դատապարտվել են տարբեր պատժաչափերով: Սուրեն Սիրունյանը դատարանից որևէ բան չխնդրեց. «Եթե ես վստահ լինեի, որ Դուք Ձեր գործունեության մեջ կլինեք անկաշկանդ, ամոթ չէր լինի, որ ես դատարանից խնդրեի արդարադատություն»,-ասաց Սուրեն Սիրունյանը և ընթերցեց Տիխոն Զադովսկու դատողությունները չարության մասին: Իսկ համեմատելով մեր հոգևոր առաջնորդին Վրաստանի հոգևոր առաջնորդի հետ, որը ամեն հարցում իր ժողովրդի կողքին է, Սուրեն Սիրունյանն ասաց, որ իրենք չարությամբ չեն լցված դեպի իրենց հոգևոր առաջնորդը: Նա ընթերցեց Բյուրեղավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Ղազարոս քահանա Պետրոսյանի հարցազրույցը, որի բոլոր ասածներն ինքը ևս ընդունում է և պատրաստ է ստորագրել դրա տակ: Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին նշեց, որ երեկվա իր երկար ելույթի ժամանակ «իր սիրտն է խոսել այս դատարանում»: Բայց դա «վերջին խոսք» ասվածը չէ, քանի որ  ինքը վերջին խոսքը կասի, երբ գա ժամանակը: «Ամեն մի վերջ ինչ-որ բանի սկիզբն է, նոր փուլ մտնելիս` պետք է հնից ձերբազատվել: Հայաստանում այսօր տասնյակ խղճի կալանավորներ կան: Յուրաքանչյուր մարդ, ով հալածվում է իր սկզբունքների, հայացքների, համոզմունքների, իր ազգային կամ կրոնական պատկանելության համար, հավատի համար, խղճի կալանավոր է»,-ասաց Ալ. Արզումանյանը: Արզումանյանը դահլիճում նստածներին խորհուրդ տվեց ընթերցել կամ վերընթերցել Նոր Կտակարանի Պողոս առաքյալին վերաբերող հատվածը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռը կայացնելու, որը կհարպարակվի հունիսի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter