Հայերն իրենց վերաբերմունքը ցույց կտան ռադիոհաղորդավարին
Լոս Անջելեսի հայկական համայնքում սկանդալ է հասունացել. «Էյ Էմ 640» ամերիկյան ռադիոկայանի հաղորդավար Բիլ Հենդելն իր հաղորդաժամին հարձակվել է հայ համայնքի վրա` հայտարարելով, որ Կալիֆոռնիայի ֆինանսատնտեսական խնդիրները չեն լուծվի, քանի դեռ հայերն են այստեղ, անհրաժեշտ է ձերբազատվել հայերից և վաճառել Գլենդելը, ապա ծաղրել է հայկական ազգանունները:
Այդ հակահայկական հայտարարությունը լցրել է հայ համայնքի համբերության բաժակը: Եվ երբ հայերը տեղեկացել են, որ այս ուրբաթ Բիլ Հենդելին հոլիվուդյան աստղ են տալու` որպես ճանաչված լրագրողի, և նրա անունն անմահանալու է Հոլիվուդի նշանավոր ծառուղում, վճռել են փչացնել արարողությունը և աստղի հանձնման արարողությանը` ուրբաթ, ժամը 11:30-ին, հավաքվել Հոլիվուդում և իրենց վերաբերմունքը ցույց տալ հակահայ հրեայի նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել