HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներումը չի կարելի քաղաքականացնել

Hayoc-ashxarhԱրդեն լուծարված Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը կտրականապես դեմ է համաներումը մարտիմեկյան ձախողված հեղաշրջման հետ կապելուն: ինչո՞ւ : Ընդհանրապես, համաներումը տարածվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների վրա: Ե'վ սովետի օրոք, և' Հայաստանի հանրապետությունում  կարծեմ այդպես էր: Սա մեկ: Երկրորդ` եթե վաղը այդպիսի համաներում լինի, նույն մարդիկ ասելու են` տեսեք մենք ճիշտ էինք, և իշխանություններն ստիպված եղան համաներում շնորհել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ասում են` տեսեք, Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները բացահայտվեցին ոչ ի նպաստ  իշխանության, դրա համար էլ  Փաստահավաք խումբը «միտումնավոր» կազմալուծվեց: Համաներումը կապել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ` կնշանակեր դա քաղաքականացնել, ինչն անընդունելի է: Եթե այդ ձևակերպմամբ ընդունվի համաներումը, վստահ եմ, հետևանքները ավելի բացասական կլինեն, քան դրական: Համենայն դեպս չեմ հիշում որևիցե նախադեպ, երբ համաներումը կապվել է մեկ առանձին իրադարձության հետ կամ ընդունվել է առանձին անձանց ազատ արձակելու նպատակադրումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter