HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ պետական գաղտնիք

CHIԵրեկվանից Երևանի տարադրամի փոխանակման կետերին արգելվել է գնային վահանակները տեղադրել այնպես, որ դրանք փողոցից երևան: Հիմա արդեն դրամի փոխարժեքը տեսնել հնարավոր է միայն փոխանակման կետ մտնելով: «ՉԻ» - Եթե հիշում եք, ժամանակին Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տալիս չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի հանկարծ ճգնաժամը չհասնի Հայաստան: Հիմա էլ նա կարծում է, թե եթե անցորդները դրամի փոխարժեքը դրսից չտեսնեն, դրամը կայուն կլինի: Եթե այսպես շարունակվի, մեկ-երկու ամիս անց երևի ընդհանրապես կարգելվի հրապարակել դրամի փոխարժեքը, իսակ «չեյնջերի» աշխատակիցներին կպարտադրեն նախ քաղաքացուց ընդունել տարադրամը և հետո միայն հայտարարել փոխարժեքը: Կամ էլ` ընդհանրապես չեն հայտարարի, աչքաչափով մի քիչ դրամ կտան քաղաքացուն ու կասեն «քեզ էսքան ա հասնում»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանում տարադրամների փոխարժեքները թաքցվում են այնպիսի ջանասիրութամբ, որով սովորաբար հանցագործությունների հետքերն են թաքցնում: Տեսնես ինչո՞ւ է այդպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter