HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայի ճեմարանը դռները կրկին բացել է

17_06-KalkataԱմառային մեկամսյա արձակուրդից հետո կրկին վերաբացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի դռները` վերսկսելու 2009-2010 թթ. նոր ուսումնական տարին: Լինելով սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը եւ գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը շարունակում է կրթական գործունեություն ծավալել հեռավոր Հնդկաստանում: 17_06-Kalkata1Ճեմարանի տարածած հաղորդագրության համաձայն` այժմ Հայոց Մարդասիրական ճեմարանում ուսանում են հնդկահայ, ինչպես նաև Հայաստանից, Պարսկաստանից և Իրաքից ժամանած հայորդիներ, որոնք գալիս են հեռավոր վայրերից` գիտելիքներ ձեռք բերելու և հայեցի դաստիարակություն ստանալու համար: Այս տարի ևս Մարդասիրական ճեմարանը համալրվել է Իրաքից ժամանած մի խումբ հայ պատանիներով, ինչպես նաև Հայաստանից հրավիրված ուսուցչուհիներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter