HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Մարտիրոսյան. «Զեկույցի գնահատականը նույնիսկ մեղմ է»

«Ժառանգությունը երբեւիցե իրեն ոչ համարել է թիվ մեկ, ոչ էլ ամենավերջին կուսակցությունը: Մենք քաղաքական դաշտում զբաղված չենք համարակալելով, ուստի գնահատական չենք տա, թե ով որերորդն է»,- ասաց խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը՝ ի պատասխան ընդդիմադիր մամուլի հայտնած տեսակետի, թե «Ժառանգությունն» արբանյակ է: Քաղաքական ուղեծրում դոմինանտ դառնալու մղումը Ս. Սաֆարյանը բնական է համարում. «Ցանկացած քաղաքական ուժ եկել է քաղաքականություն, որպեսզի գա իշխանության եւ իրականացնի իր ծրագրերը, ցանկացած ուժ պայքարում է իր դոմինանտության համար»: «Այդ դեպքում, ինչու՞ «Ժառանգությունը» որոշում կայացրեց չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,- հարցրին լրագրողները: «2007 թ. «Ժառանգությունը» դարձավ ներկայացուցիչը այն ընտրազանգվածի, ում ներկայացուցիչները չկան խորհրդարանում: Մենք սպասարկել ենք ավելի լայն հասարակական շահ, քան մեր ընտրազանգվածն է»: Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցին եւ նշեց. «Գնահատականը նույնիսկ մեղմ էլ է, որովհետեւ մենք իրականության մեջ շատ ավելի լավ ենք տեսնում, թե ինչ է կատարվում»: «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը, ըստ Մարտիրոսյանի, մեր իշխանությունների հերթական հանցավոր գործունեության արդյունքում ճգնաժամային իրավիճակում ֆինանսական լրացուցիչ նվիրաբերվող գումարից զրկվելն է: «Եթե իշխանություններն այդ հավակնոտությունը, որի մասին շատ են խոսում, իրականում ունենային, ոչ թե կեղծիքներով կզբաղվեին, այլ նորմալ ընտրություններ կանցկացնեին, ոչ թե քաղկալանավորներ կունենային իրենց դատական  համակարգի շնորհիվ, այլ նորմալ արդարադատություն, դրա արդյունքում մենք նվազագույնը նորմալ ճանապարհներ եւ ոռոգման ցանցեր կունենայինք»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter