HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում գներն աճում են

12-06-kh_arevturԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 1.9 տոկոսով: Վերոնշյալ ժամանակահատվածում 18.9 տոկոսով աճել են մրգերի, 16.6 տոկոսով` բանջարեղենի, 6.4 տոկոսով` անձնական օգտագործման մեքենաների եւ բենզինի գները: Կարտոֆիլի 1կգ-ը Ստեփանակերտի շուկաներում արժե 150-200 դրամ, լոլիկ` 700-800, վարունգը` 250-300, պղպեղի 1 հատն արժե 150 դրամ: Խնձորի 1կգ-ն արժե 400-500 դրամ: Թանկ են նաեւ պարենային ապրանքները. 1 կգ ոսպն արժե 600 դրամ, բրինձը` 500-650, շաքարը` 400, շաքարավազը` 300, իսկ ալյուրի 1 կգ-ի գինը 250 դրամ է: Հունիս ամսվա ընթացքում աճել է նաեւ բենզինի գինը` այսօրվա դրությամբ 1 լիտր բենզինն արժե 360 դրամ, իսկ դիզվառելիքը` 310 դրամ: Այս ամենին գումարվել է նաեւ վերջերս Ստեփանակերտի քաղաքային տրանսպորտի սպասարկման սակագնի աճը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք` երթուղային տաքսիներով ուղեւորավարձը հունիսի 1-ից 50 դրամից դարձել է 70 դրամ: Եւ ամենեւին էլ պատահական չեն բնակիչների դժգոհությունները` գների եւ մասնավորապես ուղեւորավարձի բարձրացումից, հատկապես այն դեպքում, երբ նրանց աշխատավարձերն ու թոշակները տարվա ընթացքում բարձրացվում են ընդամենը մեկ անգամ, իսկ գներն աճում են ամիս առ ամիս: Էլ չենք խոսում համաշխարհային տնտեսական ճգնաժամից, որն անշուշտ չի շրջանցել նաեւ Ղարաբաղը, որտեղ հենց տարվա սկզբից էլ իշխանություններն անընդհատ հայտարարում էին, որ իշխանությունները կանեն հնարավորը, որպեսզի բնակիչներն իրենց վրա չզգան ճգնաժամի ազդեցությունը: Հարկ է նկատել, որ հենց այդ նույն իշխանությունների համաձայնությամբ էլ հունիսի 1-ից բարձրացվեց վերոնշյալ ուղեւորավարձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter