Միքայել Հայրապետյան. «Ձախորդ օրերը ձմռան նման գալու են և գնալու»
«Այս քաղաքում, երբ որ անձրև է գալիս, մեր քաղաքային իշխանությունների մաքրած քաղաքում, մեր աղբահանող իշխանությունների քաղաքում խեղաջուր է թափվում»,-հաշվի առնելով եղանակային պայմանները`այսօրվա հանրահավաքն այսպես սկսեց Արարատ Զուրաբյանը և ելույթ ունեցողներին խնդրեց կարճ ձևակերպել իրենց խոսքը:
Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը երկարատև լռությունից հետո այսօրվա հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ. «Մեր երկրում արյուն է սպառնում, հալածանք, …, բայց ձախորդ օրերը ձմռան նման են, գալու են և գնալու»,-ասաց Միքայել Հայրապետյանը շեշտեց, որ էականը այս երկարատև պայքարը հաղթանակով ավարտվելն է, և որևէ մեկը «մեր երազանքնը այլևս բարձրաձայնելու կարիքը չի ունենալու, այլևս չի բղավելու` ազատ, անկախ Հայաստան»:
Պահպանողական կուսակցության ղեկավարը շեշտեց, որ չի ավարտվել դեռևս 1988թ-ին որդեգրած կարգախոսը` «Պայքար, պայքար մինչև վերջ»:
«Ձախորդ օրերը, բնականաբար, մի օր կգնան, կգնա նաև այս իշխանությունը, բայց դա լինելու է միայն մեր պայքարի արդյունքում»,-Միքայել Հայրապետյանի խոսքն ավարտեց Արարատ Զուրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել