HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյան. «Ռեժիմը վերջնականապես «չոռնիացած է»»

l-zurabyan

«Ռեժիմը վերջնականապես սևացած է, կամ կուզեք ասեմ` «չոռնիացած է» և հասարակության, և միջազգային հանրության առջև»,-այսօրվա հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` խոսելով մայիսի 31-ի ավագանու ընտրությունների մասին: Նա նշեց, որ այս ռեժիմի օրոք ընտրություններ գոյություն չունեն, և ընտրություններով հարցեր լուծել այլևս հնարավոր չէ: Իսկ ընտրություններում կատարված կեղծիքների ապացույցները և ՀԱԿ-ի` ընտրություններն անվավեր ճանաչելու հայցի հիմքերն այնքան ամուր են, որ ռեժիմին այլ բան չէր մնացել, քան հրաժարվել բողոքի դիտարկումից և ԿԸՀ-ում, և դատարանում:

«Մարտի 1-ի Փաստահավաք խումբը փլվեց իշխանությունների կողմից և ամբողջ աշխարհը հասկացավ, որ իշխանություններն են սպանություններ կատարած հանցավոր կողմը: Փակելով այս խումբը` իշխանությունները ցանկանում են խուսափել բացահայտումներից, բայց իշխանությունները չարաչար սխալվում են»,-անդրադառնալով Փաստահավաք խմբի լուծարմանը` ասաց ՀԱԿ համակարգողը և շեշտեց, որ Փաստահավաք խումբը շարունակելու է աշխատել, և իրենք վերջում տալու են մեղավորների անունները:

Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի տապալումը, Լևոն Զուրաբյանի խոսքերով, դադարեցվել է Հայաստանի իշխանությունների ընտրությունները կեղծելու և դրանից հետո էլ ընդդիմության անդամների նկատմամաբ հետապնդումներ իրականացնելու համար:

«70 միլիոնանոց ծրագիրը դադարեցվել է միմիայն այն բանի համար, որ այս իշխանությունները շարունակում են իրենց կամայականությունները»,-ասաց Լ. Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանն իր ելույթ վերջում տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հունիսի 22-26 նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը, և ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի պաշտոնական հրավերով Մոնիտորինգի խմբի փակ և գաղտնի նիստին մասնակցելու է նաև ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter