Ստորգետնյա անցումները կնորոգվեն
Առաջիկայում բարեկարգ տեսք կստանան Երևանի ստորգետնյա անցումները, կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը: Այս մասին ասվել է այսօր քաղաքապետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները:
Անդրադառնալով նրան, որ Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմերի մի մասի խափանման հետևանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան և Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը:
Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջև խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել