HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գները բարձրացել են

hraparak9Ընտրությունների նախօրեին Հարություն Քուշկյանին պատկանող հիվանդանոցներում բարեգործական վիրահատություններ էին կատարվում: Բնականաբար, նպատակը Երևանի ավագանու ընտրություններում լրացուցիչ ձայներ հավաքագրելն էր: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այս ֆինանսական ճեղքվածքն առողջապահության նախարարը որոշել է կոմպենսացնել ընտրություններից հետո վիրահատությունների գները կտրուկ բարձրացնելով: Երեկ տեղեկացանք, որ դա արդեն կատարվել է:  Նրա հիվնադանոցներում միջինը 50 հազար դրամով բարձրացվել են գները: Ի դեպ, առողջապահության ողջ համակարգը մեծ աշխատանք կատարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» հաղթանակ տանի ընտրություններում: Բայց պատճառը ոչ թե այն էր, որ շատ էին սիրում Քուշկյանին, այլ պարզապես ուզում էին ազատվել այս նախարարից, որի մասին համակարգում ասում են, որ շատ ագահ է` «միայն ինքն է ուզում աշխատել»: Կատակ է արել «ԼՄ 640» ռադիոկայանի հաղորդավար Բիլ Հենդելին այնքան է վախեցրել հայ համայնքի բարձրացրած աղմուկը, որ երեկ նա արդեն ներողություն է խնդրել հայերից ցեղասպանությունը ծաղրի ենթարկելու համար: Հայկական հեռուստահաղորդումը, որը վարում է «Ռադիոլուր» ծրագրի նախկին տնօրեն Արթուր Սահակյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, հեռարձակել է Հենդելի ներողության տեսագրությունը, որտեղ նա արդարացել է, թե ընդամենը կատակ է արել` ընդունելով, որ չափն անցել է. «Ցեղասպանությունը սուրբ հարց է, և դրա հետ կատակ անել չի կարելի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter