HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգի գաղափարական զրահը

chi9Հայաստանի մարքսիստական կուսակցությունը դիմել էր վարչական դատարանին և տեղեկացրել, որ Հայ ազգային կոնգրեսին չի լիազորել դատարանում հանդես գալ իր անունից: Հենց դա էլ առիթ դարձնելով` դատարանը մերժել էր ընդունել Կոնգրեսի հայցադիմումը: «ՉԻ» - Գխլավոր մարքսիստը, իհարկե, ճիշտ է վարվել, Կոնգրեսին դա դեռ քիչ է: Եթե մեկն ընդամենը երկու ժամ կրկեսային ներկայացում է դիտում, պիտի վճարի դրա համար և տոմս գնի, իսկ ՀԱԿ-ը փաստորեն 1.5 տարի շարունակ ձրի զվարճանում էր: Հիմա եկել է վճարելու ժամանակը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ դատարանի որոշումը կատարյալ անհեթեթություն է: Խնդիրն այն է, որ մշակույթն ընդհանրապես, և կրկեսը` մասնավորապես, համընդհանուր արժեք են և պատկանում է բոլորին` անկախ քաղաքական հայացքներից: Հետևաբար, իշխանությունները նույնպես իրավունք ունեն զվարճանալ գլխավոր մարքսիստի կերպարով, և նույնիսկ այդ կերպարի կոմիզմը ծառայեցնել իրենց շահերին: Մի խոսքով, ամեն ինչ արդարացի է: Կոնգրեսի անդամ 13 քաղաքական ուժերին ով էր խնդրում առանց գլխավոր մարքսիստի լիազորագրի նման հայցադիմում ներկայացնել: Տեսնվա՞ծ բան է, որ որևէ ուժ վճռական ճակատամարտի նետվի` առանց ազգի գաղափարական զրահի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter