HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուժանապետություն

hj8Երեկ Արտաշատում տեղի է ունեցել հերթական սկանդալը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջահելները հարձակվել են ՀայՌուսգազարտի Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհ. Ղազարյանի` Գազի Հովոյի խանութի վրա և ավիրել այն: Աբրահամյանի ջահելները նաև ծեծի են ենթարկել Գազի Հովոյի խանութի աշխատակիցներին: Վերջիններս, ինչպես երեկ թերթին հաղորդել են Արտաշատից, դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը, սակայն, հրաժարվել է հանցագործության մասին հաղորդումն ընդունել: Նշենք, որ Աբրահյամյանի ջահելները հենց այն նույն անձիք են, ովքեր ապրիլի սկզբին ծեծել էին Գազի Հովոյին պատկանող տաքսի ծառայության վարորդներին, առևանգել մեքենաները և հրկիզել, այնուհետև հրազենից կրակ են բացել Գազի Հովոյի տան վրա: Ոստիկանությունը այդ դեպքերի առթիվ քրեական գործ էր հարուցել և ձերբակալել սույն անձանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter