HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթ «նստելու» համար

168-jam2Թերթի տեղեկություններով, մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքից պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին կանչել է իր մոտ և ասել է, որ այդ համայնքում «չափը շատ եք անցել»: Սարգսյանն ասել է նաև, թե լարվածությունը թուլացնելու համար պետք է որոշ մարդիկ պատժվեն: Նախագահականից Ս. Ալեքսանյանը գնացել է գլխավոր դատախազություն և պայմանավորվել, որ իր «մարդկանցից» կարող են 2-3 հոգու ձերբակալել: Եվ ընտրությունների հաջորդած առաջին իսկ օրերին ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով արդեն ձերբակալվել է երեք հոգի, որոնցից երկուսը միայն 8/05 ընտրատեղամասից են` Նորիկ Եղիազարյանն ու Արմեն Օհանյանը: Այնուհետև Ալեքսանյանը հավաքել է ընտրակեղծիքներ կատարած իր թիմին և հայտարարել, թե իրենցից ևս 5 հոգի «պետք է նստեն»: Պատգամավորը «հորդորել է» նաև կամավոր որոշել, թե հատկապես ովքեր պետք է ձերբակալվեն` խոստանալով յուրաքանչյուր ձերբակալվողին պատիժը կրելու ամեն ամսվա համար 2-3 հազար դոլար փոխհատուցում տալ: Թերթի տեղեկություններով` այս հայտարարությունից հետո ավելի քան 30 հոգի ցանկություն են հայտնել նման բավականին շահավետ պայմաններով ստանձնել ընտրակեղծիք կատարելու մեղադրանքը և որոշ ժամանակ անցկացնել կալանավայրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter