HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լռության օգուտի մասին

hayoc-ashxarh9...Տեր-Պետրոսյանը վերջնականպես սպառել է իրեն, եւ լավագույն բանը, որ կարող է անել, լռելն է: Կամ գոնե` կողմնակիցների հետ շփման ձեւը փոխելը: Պետք չէ մոռանալ, որ լսարանի վրա ազդում են ոչ  միայն խոսքերը, այլեւ ոչ վերբալ միջոցները` ժեստերը, դիմախաղը, կեցվածքն եւ այլն: Իսկ լռությունը միշտ էլ չափազանց բարձր է գնահատվել: Ճիշտ է, որպեսզի Տեր-Պետրոսյանի գլխավոր հրամանները հասնեն ակտիվիստների ուղեղին, անհրաժեշտ է մի քիչ աշխատել վերջիններիս անգրագիտության վերացման ուղղությամբ: Բայց այդ խնդրին բախվել են բոլոր առաջնորդները: Իսկ որպեսզի Տեր-Պետրոսյանը մեզանից չնեղանա, վերջում նրա համար պատմենք մի փոքրիկ առակ: Ճանապարհի փոշու մեջ խաղում է իր համար մի ճնճղուկ, եւ հանկարծ աղտոտում է կողքից անցնող կովը: Փորձելով դուրս պրծնել մածուցիկ խյուսից` ճնճղուկը բարձրաձայն ծղրտում է: Վերեւում սավառնող արծիվը տեղնուտեղը ցած է սլանում, ճանկում ճնչղուկին եւ ուտում: Ասել կուզի. Քեզ ցեխը թաթախած ամեն ոք թշնամիդ չէ, ինչպես եւ` քեզ ցեխից հանած ամեն ոք բարեկամդ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter