HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշի գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունը սկսվել է

ԼՂՀ կառավարության եւ «Վարդանյանների ընտանիքի» հիմնադրամի հովանավորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները: Գործող դպրոցի մասնաշենքերը` կառուցված 1930 եւ 1968թթ-ին, վաղուց վթարային վիճակում են: Ինչպես «Հետքին» տեղեկացրել է Գիշի գյուղի դպրոցի տնօրեն Արկադյա Ավանեսյանը, արդեն սկսվել են նոր շենքի հողային աշխատանքները: Դպրոցն ունի 181 աշակերտ եւ աշխատում է մեկ հերթով: Այս տարի դպրոցին հրաժեշտ կտան 24 շրջանավարտներ, իսկ սեպտեմբերին դպրոցի դռները կբացեն թվով 18 մանուկներ, ովքեր իրենց ուսումը կստանան բոլոր առարկաների գծով մասնագետներով ապահովված դպրոցում: Այստեղ միայն երգ-երաժշտության մասնագետի կարիք կա` հավաստիացնում է տնօրենը: Հիմնադրամի կողմից տարածած տեղեկատվության համաձայն, նոր դպրոցն ավելի ընդարձակ կլինի. այն նախագծված է 300 աշակերտի համար:  12 դասասենյակից բացի նախատեսված են հատուկ դասասենյակներ քիմիա, ֆիզիկա, բուսաբանություն եւ ինֆորմատիկա առարկաների համար: Դպրոցը կունենա փակ մարզադահլիճ, գրադարան, բուժկետ, հանդիսությունների դահլիճ եւ 140 հոգու համար նախատեսված ճաշարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter