HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արամ Կարապետյան. «Հայաստանում, երբ իշխանությունը քայլ է անում եւ չի հաջողվում, բուրգը սկսվում է փլվել»

«Բոլորը գիտեն, որ օլիգարխների մի մասը մասնակցել է ընտրակեղծիքներին, կատարել է բավականաչափ լուրջ գործողություններ ընտրական գործընթացների դեմ, այս մարդիկ ուղղակիորեն նախագահի հետ երեւում են, հարսանիքներում իրար հետ պարում են, տժժացնում են»,-այսօր Դե ֆակտո ակումբում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները «թքած ունեն» հասարակական կարծիքի վրա. «Քանի որ նրանք համարում են, որ ՀԱԿ-ին ջարդել են, ուրեմն կարող են թե ներսում, թե դրսում զգալ իրենց բավականին ազատ»: Արամ Կարապետյանը իր խոսքերը փաստեց վարչապետ Տիգրան Սարգսյանի` Մոսկվա կատարած այցի ժամանակ ասածով. «Նա ասաց, որ Հայաստանում արմատական ընդդիմություն, որ պատրաստ է արմատական քայլերի, գոյություն չունի: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը միայն վերադասավորման խնդիր ունի, դասեր քաղելու խնդիր ունի»: ՆԺԿ-ի նախագահը գտնում է, որ փաստ է` մարդիկ չեն ուզում համակերպվել  գոյություն ունեցող ընտրակեղծիքների հետ, իսկ նրա ելույթում նշված խաղաղ ձեւով հեղափոխությունը ենթադրում էր, որ «եթե մարտի 1-ին կարողանային ժողովրդին Մյասնիկյանի արձանի մոտից ետ բերել Ազատության հրապարակ, հեղափոխությունը կհաղթեր: Հայաստանում, երբ իշխանությունը քայլ է անում եւ չի հաջողվում, բուրգը սկսվում է փլվել»: Համաներումը, ըստ Կարապետյանի, որպես իրավական կատեգորի ճիշտ է, իսկ այն, որ այդ քայլը քաղաքականացվում է «շատ վատ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter