HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա.Կարապետյան. «Մարտի 1-ի հանձնաժողովն իր առաքելությունը դեռ չի կատարել»

«Եթե մարտի 1-ի հանձնաժողով չի եկել Ռոբերտ Քոչարյանը, եթե չեն եղել` մեր տեղեկություններով ստեղծված շտաբի անդամները, չեն տրվել համապատասխան հարցեր, ուրեմն մարտի 1-ի հանձնաժողովն իր առաքելությունը դեռ չի կատարել»,-այսօր Դե ֆակտո ակումբում ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ Արամ Կարապետյանի տեղեկությունների`  2007 թ ստեղծված գաղտնի շտաբի անդամներն էին ոստիկանապետը, ԱԱԾ-ի պետը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գեւորգյանը. «Պահ առ պահ միացել են Աղվան Հովսեփյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Թորոսյանը: Աշխատանքային խորհրդակցությունները պարբերաբար գումարվել են նախագահականում»: Նա նշեց, որ Մարտի 1-ի հանձնաժողովը  դեռ չի պարզել ոչ օրինաչափությունները, ոչ մահվան հանգամանքները. «Մարտի մեկի հանձնաժողովում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Այստեղ միշտ փորձում են դոզավորել ինֆորմացիան, այնպես ներկայացնել, ինչպես իրենց պետք է, այսինքն իշխանությունները փորձում են Մարտի 1-ի հանձնաժողովով  «սվաղել» իրավիճակը»: Արամ Կարապետյանը գտնում է, որ Փաստահավաք խումբը լուծարելով եւ համաներում հայտարարելով փորձ է արվում փակել մարտի 1-ի էջը: ՆԺԿ-ն հարցեր լուծելու համար, ըստ Արամ Կարապետյանի, պարտադիր չէ, որ դառնա ՀԱԿ-ի անդամ: Լրագրողները անդրադարձան Կարապետյանի ելույթին, որտեղ նա նշել էր, թե ընդդիմությունը պետք է միավորվի եւ չպետք է լինեն պապաներ եւ երեխաներ, արդյոք սա նշանակում է, թե  դաշտում այսպիսի դասակարգում կա եւ սա պատճառ է չմիավորվելու.  «Մենք համաժողովրդական շարժման ընթացքում ապացուցել ենք, որ կայացած ուժ ենք: Մենք հայտնվել ենք բանտերում, դրանով պատասխանը տրված է` միշտ պապաներին են ձերբակալում»: Արամ Կարապետյանը դեռեւս խուսափում է ընդդիմությանը քարկոծելուց, բայց եթե հետագայում առանձին ներկայանալու խնդիրներ լինեն, այն ժամանակ «կխոսի»: Ըստ Կարապետյանի` ՀՅԴ-Կոնգրես համագործակցությունը, որը ենթադրում է դառնալ դաշինքային միություն, բարդ է պատկերացնել. «Հայ քաղաքական դաշտում կան արմատական ընդդիմադիրներ եւ կան ընդդիմադիրներ` ըստ կյանքի, այսինքն կյանքը ստիպում է` ընդդիմադիր են, օրինակ ՕԵԿ-ը, այսօրվա ՀՅԴ-ն, կան ընդդիմադիրներ, որոնց համար այդ կեցվածքը բիզնես է` Դավիթ Հակոբյան, Արտաշես Գեղամյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter