HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա.Կարապետյան. «Ադրբեջանում բոլոր մարզպետներին հրահանգվել է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վատ վերաբերմունք ցուցաբերվի»

15_06-a_karapetyan«Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակող որեւէ գերատեսչություն չկարողացավ հասկանալ, որ Ադրբեջան-Թուրքիա խաղի մեջ ենք ներքաշվում»,-այսօր ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նա գտնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են մի այնպիսի խաղի մեջ, որտեղ «իբր թե Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները վատն են եւ այդ փոխահարաբերությունների ծիրի մեջ, ինչպես կասեին, պետք է փորձել առանձնացնել Արցախի հիմնախնդիրը եւ հայ-թուրքական սահմանի բացման հիմնախնդիրը»: 2008 թ դեկտեմբերի վերջին եւ 2009 թ  սկզբին Ռամիլ Մեհթիեւը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ըստ Կարապետյանի, ներքին կարգով բոլոր տեղի մարզպետներին հրահանգել է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վատ վերաբերմունք ցուցաբերվի: Հայ-թուրքական սահմանի բացում բացի հայ իշխանությունների ցանկությունից` Արեւմուտքում երեւալ Նոբելյան մրցանակակիրների թեկնածուներ, ըստ Կարապետյանի, այլ օգուտ չունի. «1993 թվականից սկսած մենք սահմանը բաց ունեցել ենք: ԼՂ հիմնահարցի հետ կապված այդ սահմանը փակվել է: Այդ ով է տվել Սերժ Սարգսյանին երաշխիք, որ դա չի կրկնվի, եթե նույնիսկ ամեն ինչ բացվի: Այդ երաշխիքը ո՞րն է, որ նմանատիպ գործընթաց չի լինի: Այսինքն այդ ի՞նչ է փոխվել ընդհանրապես, որ հայ-թուրքական հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի խնդիր ունենալով, որը բավականաչափ բարդ գործընթացով արդեն առաջ է գնում 20 տարուց ավել, ի՞նչ է փոխվել, որ այդպես մենք կարողանանք հավատալ, որ ինչ որ բան կարող է առաջ շարժվել, եւ Թուրքիան չի կատարի էլի նույն քայլերը, որ պատմության մեջ մի քանի անգամ կատարել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter