HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Չուբարյանը պարգեւատվրեց ոսկե մեդալով

Այսօր Ռուսաստանի Դաշնության պատմական գիտությունների զարգացման բնագավառոմ ունեցած ակնառու ծառայությունների, ԱՊՀ ակադեմիական ինստիտուտների միջեւ համագործակցության  զարգացման գործում նշանակալի ներդրման, հայ-ռուսական գիտական կապերի զարգացման եւ Հայաստանի երիտասարդ կադրերի պատրաստման աջակցության համար ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմկոս, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Օհանի Չուբարյանը պարգեւատվրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ում՝ ԱՊՀ պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի 5-րդ խորհրդակցության ժամանակ: Միջոցառմանը զուգահեռ Ասոցիացիայի գործունեության շրջանակներում անցկացվում է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների ամառային դպրոց: Նշելով Ալեքսանդր Չուբարյանի արժանիքները Ասոցիացիայի ստեղծման եւ զարգացման գործում՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց Ասոցիացիայի գործունեությունը, որը նպաստում է հետխորհրդային երկրներում գիտական կապերի զարգացմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից միջոցառումը ողջունեց ՀՀ նախագահի վարչակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՀՀ վարչապետի ուղերձն ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՊՀ-ի երկրների գիտնականները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Լրատվական ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter