
Կարեն Անդրեասյանը և Արդարադատության խորհուրդը. ո՞վ կհաղթի
Այսօր արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 22.08.2011թ. իր պատասխանում խեղաթյուրել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 19.08.2011թ. տարածած հայտարարության բովանդակությունը, ըստ էության, ապատեղեկատվություն է համարել միջազգային փաստաթղթերի պահանջները և Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները:
Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս արդարանալու փոխարեն գործել իր լիազորությունների շրջանակներում՝ հաշվի առնելով միջազգային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության պահանջները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել