HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռաֆիկ Պետրոսյանը Կանտի հետ համամիտ չէ

rubinyan«Այսօր մոնիտորինգի տխրահռչակ երկյակն է ժամանել Հայաստան: Հիմա նրանց ասելու են. «Մենք ամբողջ թափով գնում ենք դեպի համաներում հայտարարելը»: Հետո Հովիկ Աբրահամյանը կմեկնի Ստրասբուրգ և այնտեղ կփորձի հնարավորին չափ այդ լապշան ամրապնդել: Կախված արդյունքներից` մենք կունենանք կամ մասնակի համաներում, կամ ամբողջական համաներում, կամ համաներումն ուղղակի կխափանվի. դա դեռ որոշված չէ, դա կախված է այդ շուկայական հարաբերություններից,- այսօր «Հայելի»  ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքերով` «եվրոպացիների ծախու չինովնիկներն են, որ ամեն անգամ գալիս և մեզ մոտ առաջընթաց են գնահատում: Եվ դրա հետ միասին պահանջում են, ասում են. «Քաղաքական նկատառումներով ձերբակալվածներին ազատ արձակեք»: Հետո հաջորդ անգամ են գալիս, ասում են. «Առաջընթաց կա, բայց քաղբանտարկյալներին ազատ արձակեք»: Երրորդ անգամ գալիս, էլի նույն առաջընթացը տեսնում են, ասում են. «Համաներում գոնե արեք»»: Նա նշեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակն այնպիսին է, որ, որքան հաճախ արվեն համաներումներ, այնքան հաճախ «հնարավորություն կլինի, որ անմեղ մարդիկ, որոնք դատված են, դուրս գան: Ճիշտ է` նրանց հետ նաև հանցավոր անցյալ և միտումներ ունեցող մարդկանց մի մասն է դուրս գալիս, բայց, որպես կանոն, նրանք շատ արագ վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ»: Կարապետ Ռուբինյանը համոզմունք հայտնեց, որ համաներումը պայմանավորված է մարտի 1-ի դեպքերով: Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունները հատուկ բաց թողեցին համաներում անելու բոլոր պատեհ առիթները: rpetrosyan_150609Այս կապակցությամբ ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ «փաստորեն համաներումը համընկնում է Սահմանադրության տարադարձի հետ»: Նա նշեց, որ համաներումը ուղղակիորեն պայմանավորված չէ մարտի 1-ի դեպքերով, այլ պարզապես հասարակության մեջ դրա այնպիսի պահանջարկ, որ «համաներումը դարձել է հասարակական անհրաժեշտություն»: Ըստ պատգամավորի` համաներման նպատակը հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորը ամրապնդելն է, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության թեթևացումը: «Հայաստանում եղան համաներումներ` անկախության 15-ամյակի, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Ուղղակիորեն մարտի 1-ի հետ կապված չէ: Ես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ եմ: Հարյուրավոր քաղաքացիներ մինչ այդ էլ դիմում էին մեր հանձնաժողովին և պահանջում համաներում: Ցմահ ազատազրկման դատապարտվածները դիմում էին իրենց պատիժը մեղմացնելու խնդրով: Ընդհանրապես բոլոր ընտանիքները, որտեղից կալանավորված մարդիկ կան, միշտ էլ պահանջել են և այսօր էլ պահանջում են: Դրանց ավելացել են նաև մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկման դատապարտվածների ընտանիքները և իրենք` այդ մարդիկ, որոնք արդեն իսկ որոշակի չափով պատիժ են կրել: Սրանից մի 3-4 տարի հետո նորից համաներում է լինելու: Այն ժամանակ մարտիմեկյան դեպքեր չեն լինելու, բայց համաներում` որպես պատմական, իրավաբանական կատեգորիա, միշտ էլ լինելու է»,- ասաց հանձնաժողովի անդամը: Նրա խոսքերով, ներկայումս հասարակության բազմաթիվ անդամներ, այդ թվում իրավաբաններ, դեմ են համաներմանը. քանի որ խոսակցություններ կան, թե համաներումը կապված է միայն մարտի 1-ի հետ, համաներման ընդդիմախոսներն ասում են, որ պետք չէ այն կիրառել, որպեսզի չկապվի միայն մարտի 1-ի հետ: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ խոշոր փիլիսոփաները ևս դեմ են եղել համաներմանը, օրինակ Կանտը` համարելով, որ եթե մարդը հանցագործություն է արել, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվի: Փիլիսոփաներն ասել են, որ «եթե ուզում ես օրենքի իմաստը, պատժի անխուսափելիությունը տապալել, ապա համաներումից լավ միջոց չկա»: «Այդ կարծիքին ես համաձայն չեմ: Դարեր շարունակ համաներումը կատարվել է և պետք է կատարվի, այդ թվում և` հիմա: Համաներման չափից է կախված` կտարածվի՞ պետական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով դատապարտվածների վրա, թե՞ ոչ: Կողմնակից եմ շատ մեծ համաներման, որովհետև պետությունը բավականաչափ ուժեղ է, վախենալու որևէ բան չունի, որ մի քանի հանցագործներ կազատվեն, և նորից իր դեմ ինչ-որ բաներ կկատարվեն և այլն: Եվ ուզած րոպեին, եթե նա համաներում է կատարում, այդ մարդիկ, եթե փորձ անեն, իսկապես նորից կարող են հայտնվել ազատազրկման մեջ»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, որ դատապարտյալի կողմից հանցանքի ընդունումը պարտադիր պայման է ներման համար, իսկ համաներումը, անկախ այդ հանգամանքից, տարածվում է բոլորի և յուրաքանչյուրի վրա, ով մտնում է այդ շրջանակի մեջ: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը կողջունի համաներման ճանապարհով մարտի 1-ի հետևանքով դատապարտվածների` ազատության մեջ հայտնվելը` Կարապետ Ռուբինյանն ասաց, որ վերջին 1,5 տարվա իր հասարակական ողջ գործունեությունն ուղղված է եղել նրանց ազատ արձակմանը: «Բայց ոչ մեկդ չկասկածեք, որ դուրս եկածները շնորհակալություն չեն հայտնելու ոչ Սերժ Սարգսյանից, ոչ էլ պարոն Պետրոսյանից: Այլ նրանք, կարծում եմ, ինձ պես, դուրս են գալու և դատական կարգով բողոքարկելու են այս իշխանությունների բոլոր ապօրինությունները: Եվ համոզված եղեք, որ Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարը ոչ ընդմիջում ունի, ոչ դադար ունի. այն շարունակվելու է, և բոլոր մեղավորները մի օր կանգնելու են պատասխանատվության առջև»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյաի` ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության մասին առաջարկին` ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ «շատ լավ և ողջունելի» առաջարկ էր: «Եվ ինչպես գիտեք, Կոնգրեսի վերջին հանրահավաքում, ի զարգացումն այդ առաջարկի, նաև արվեց առաջարկ` 12 կետերով մի քաղաքական պլատֆորմ, որը տրվեց քննարկման: Եվ ես հույս ունեմ, որ «Ժառանգությունը» անպայման կարձագանքի դրան, և շատ ավելի նվազ հույս ունեմ, որ Դաշնակցությունը ևս կարձագանքի դրան դրական առումով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: Երբ Ռաֆիկ Պետրոսյանն ու լրագրողը նշեցին, որ ՀՅԴ-ն, ի դեմս Վահան Հովհաննիսյանի և Արծվիկ Մինասյանի, արդեն մերժել է առաջարկությունը, Կարապետ Ռուբինյանն ասաց, որ իր նվազ հույսը շարքային դաշնակցականներն են: Նա նաև հավելեց, որ համաձայն չէ ՀԱԿ-ի` հանրահավաքները 3 ամսով դադարեցնելու գործելաոճին: «Կարծում եմ, որ դա սխալ էր, որովհետև, չգիտես ինչու, առաջ էր քաշվում, որ «մեզ դրդում են հակաօրինական ճանապարհի: Դա չի հաջողվի»: Եվ միանգամայն հասականալի և ողջունելի հրաժարումը հակաօրինական ճանապարհից, որը միշտ է եղել, հանկարծ նենգափոխվում է «հրաժարում ակտիվ քաղաքական գործողություններից»: Այս առումով ես չեմ հասկանում` ինչով էր թելադրված այս դադարը: Իսկ որ «անհրաժեշտության դեպքում պետք է հավաքվել» միշտ էլ կարելի է ասել, և հետո արդեն ամեն առանձին դեպքում գնահատել` անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից ես հասկացա, որ ամառը նվիրվելու է այս 12 կետերի շուրջ բանակցություններին: Ես կարծում եմ, որ չափազանց մեծ ժամկետ է: Երկրորդը` ոչինչ չի խանգարում, որ դու քո պայքարը շարունակես, և նաև բանակցես այդ կետերի շուրջ»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter