HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվողների դատաքննությունը կկայանա վաղը

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ 2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան սույն թվականի հունիսի 10-ին մուտքագրվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Նորիկ Միշայի Եղիազարյանի և Արմեն Հայկազի Օհանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»): Նշված քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա վաղը` հունիսի 16-ին` ժամը 14:00-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (Օտյան փողոց 52/3): Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Ն.Եղիազայանը և Ա.Օհանյանը մեղադրվում են այն բանում, որ հանդիսանալով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 8 ընտրատարածքի 5-րդ տեղամասայի ընտրական հանձնաժողովի անդամներ, սույն թվականի մայիսի 31-ին թվով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հան•գամանքից օգտվելով` քվեաթերթիկները պատճենահանալու միջոցով քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter