HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասում ենք` «կայունություն», հասկանում ենք...

AravotՄոսկվայում ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում «ուժեղ ձևով» կայունացել է: Ըստ վարչապետի, կայունացման գործոններն են. առաջին` միջազգային դիտորդների դրական գնահատականը այդ ընտրություններին, երկրորդ` այն, որ ընդդիմությունը, նրա կարծիքով, ավելի քիչ ձայներ է հավաքել Երևանում, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է` կատարելությունը սահման չունի. իրավիճակը կարելի էր է'լ ավելի ուժգին ձևով կայունացնել: Ասենք, ձերբակալել ևս մի 100 հոգու կամ ընտրություններից առաջ օրենք ընդունել, որ քվեարկելու իրավունք ունեն միայն կոալիցիայի կողմնակիցները, իսկ մնացածների` ընտրատեղամասին մոտենալը քրեորեն հետապնդելի արաք է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի «ուժեղ կայունություն» կտիրեր այդ դեպքում: Այս իրավիճակն, իհարկե, ցանկացած իշխանավորի երազանքն է (ոչ միայն Հայաստանում): Սակայն տարբեր` ուժեղ քաղաքացիական հասարակության, ավանդույթների, գործող ընտրական մեխանիզմների պատճառով քիչ թե շատ զարգացած երկրներում այդ` իշխանավորների համար բաղձալի «կայունությունը» չի հաստատվում: Հայաստանում, ավաղ, վերոհիշյալ պատճառներից ոչ մեկը չկա: Միակ պատճառը, թե ինչու է մեր երկիրը տարբերվում, ասենք, «ամենակայուն» Հյուսիսային Կորեայից, այն է, որ մենք, այնուամենայնիվ, կախում ունենք Արևմուտքից, և մեր ղեկավարները չեն ցանկանում, որ Հայաստանի «կայունությունը» ձեռք բերի չափից դուրս վայրագ և անսքող կերպարանք: Հենց այդ նկատառումներից ելնելով` մեր վարչապետը ստիպված է խոսել էվֆեմիզմներով(մեղմասածություններով) և կիրառել «կայունություն» եզրույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter