HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծուլորեն հոսում է հայկական ժամանակը

AzgՎերջին օրերի «պարապ վախտվա խաղալիքը» հարկային փաթեթն էր, որի շուրջ ազգային ժողովում ամենավառվռում օրինակներով խոսեցին բոլորը, անգամ` ամենապատկերավորը ՀՀԿ-ի գործարար պատգամավորներն էին: Հասկանալի է, կառավարությունն, ըստ նրանց, անցել է սահմանը, և հանուն բյուջեն լցնելու` արդեն ոտնակոխ է անում «սիրելի» պատգամավորների շահերը: Իսկ որ հայրենի պատգամավորների մի զգալի մասը գործարարներ են,  դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բնականաբար, գործարարներն իրենք իրենց դեմ օրենք չեն ընդունի: Սակայն, մյուս կողմից, եթե բյուջեն չհավաքվի, կարող է սուզվել և կառավարության նավը` թոշակների և աշխատավարձերի տեսլականն էլ նրա հետ, և միանձնյա ՀՀԿ-ի իշխանության «ուժի» վերաբերյալ վերջին ընտրություններով «սրբագործված» լեգենդը: Այդ դեպքում, ի՞նչ են անելու մեր պատգամավոր-գործարարներն անկայուն, դժգոհող, չվճարվող ծերեր և ուսուցիչներ ունեցող հասարակության մեջ, ո՞ւմ են վաճառելու իրենց պանիրը, շաքարավազն ու ձեթը, ո՞ւ մ են նստեցնելու իրենց երթուղայինները: Այս բոլորը շատ լավ գիտեն նրանք, ովքեր ի վերջո այս հետաձգման 15 օրն այնպես են մշակելու մեր գործարարներին, որ 15 օր հետո նրանք առանց հակադրվելու սեղմելու են կոճակն ու ընթացք են տալու սույն օրենսդրությանը, Վարդան Այվազյանն էլ դեռ ուրիշ բան է երգելու, քանի որ նրան ասելու են` «խելոք մնա»: Ուրիշ բան, որ հայրենի կառավարությունում, ճիշտ որ, մի փոքր տաք-տաք են մոտեցել խնդրին և սառելուց հետո գուցե հասկացել են, որ չափն անցել են հարկային «լրտեսի» առումով, քանի որ գործարարների ուղեղները մեր կառավարության աշխատակիցների ուղեղներին համընթաց աշխատում են, և ուզածդ միջոցի դեմ հակամիջոց ևս կգտնեն, ու գուցե հետևություն են անում, թե ծայրահեղությունների չպետք է դիմել, այլ համոզել-խնդրելով գործն առաջ տանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter