HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետը կալանավորված է

Aravot«Առավոտի» տեղեկություններով, երեկ կալանավորվել է Արմավիրի մարզի Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը: Ըստ մեր աղբյուրների` հունիսի 12-ին` գիշերվա ժամը 2.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչ, լեյտենանտ Գրիգոր Մկոյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 23.30-ի սահմաններում ինքը ահազանգ է ստացել, որ Արազափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար: Երբ ինքը փորձել է դեպքի վայրի տեղազննում կատարել, այնտեղ է ժամանել գյուղապետը` ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ և սպառնալիքներ տալով իր հասցեին, թե «Դու քանի՞ գլխանի ես, որ իմ գյուղում ավարիայի գործ քննես»: Գյուղապետը չի բավարարվել բանավոր խոսքով և սկսել է բռունցքներով հարվածել ճանապարհաին ոստիկանին: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժինը: Դատավորը քամահրանքով էր նայում ազատամարտիկին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ունկնդրել էր Մյասնիկ Մալխասյանի պաշտպանական ճառը և «Առավոտին» ասաց. «Հատկապես ուզում եմ նշել, որ երիտասարդ դատավոր Արմեն Խաչատրյանը մի տեսակ քամահրական ժպիտով էր հետևում նրա ճառին: Եվ ուզում եմ նրան ասել, որ այն ժամանակ, երբ Մյասնիկ Մալխասյանն արցախյան գոյամարտում պաշտպանում էր մեր ազգային արժանապատվությունը, ինքը դեռ սովորում էր, որ այսօր դառնա դատավոր: Հայտնի չէ, թե ինչի շնորհիվ է նա դարձել դատավոր, բայց դեմքի այն արտահայտությունը, որը պահպանեց ճառի ողջ ընթացքում, վիրավորանք է հասարակությանը: Անձամբ ես վիրավորված եմ ինձ զգացել այնտեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter