HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

off the record

HJՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի դահլիճում հանդիպել է բուհի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին: Դեսպանը հայտարարել է, որ մայիսի 31-ին տեղի ունեցած երևանյան ընտրությունները ընթացել են կեղծիքներով: Նա նաև նշել է, որ այսօր Հայաստանում տասնյակ մարդիկ անազատության մեջ են միայն իրենց քաղաքական հայացքների համար: Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ճանապարհաշինության ենթածրագրի ֆինանսավորման դադարեցմանը` Յովանովիչը ասել է, որ Հայաստանը այդ ծրագրի սահմանած 5 չափանշներից 4-ին չի համապատասխանում: Դեսպանն այլ կոշտ գնահատականներ էլ է տվել: Նշենք, որ բուհի ղեկավարներից ոչ ոք չի մասնակցել հանդիպմանը: Բրայզան չի ուզում լքել Ինչպես տեղեկացնում է ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դենիել Ֆրիդը առաջարկել է իր նախկին օգնական` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ պաշտոնը մոտ մեկ ամսից թափուր կլինի, քանի որ ներկայիս դեսպան Էնն Դերսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանում և օրերս առաջադրվել է Լիտվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս կապակցությամբ Մեթյու Բրայզան հայտարարել է միայն, թե ինքը հուլիսին չի պատրաստվում լքել Մինսկի խումբը: «Ընդհակառակը, ես հույս ունեմ խորամուխ լինել ԼՂ հիմնախնդրի արդյունավետ կարգավորման գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter