HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զենք արտադրող ընկերություններն ընդդեմ հայկական բանաձևի

AzgԱնգլիական, ամերիկյան զենք և նավթ արտադրող խոշոր 5 ընկերություններ քարոզչություն են տարել ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության բանձևի վավերացման դեմ: Իրենց այս գործունեությունը նրանք գաղտնի են պահել` վախենալով հասարակական կարծիքից: Ինչպես «Նյու Յորք Թայմսն» է տեղեկացնում, մեկ անգլիական և չորս ամերիկյան ընկերությունները հայկական բանաձևի դեմ հանդես գալու և այլ ծրագրերի քարոզչության համար ծախսել են 14 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ընկերությունները զենք են վաճառում Թուրքիային: Իրենց քարոզչության մեջ ընկերությունները նշել են, թե հայկական բանաձևի վավերացումը դեմ է ԱՄՆ-ի ազգային շահերին: Կոնգրեսը գնաց «վաստակած հանգստի» Այսպիսով, մինչև սեպտեմբերի կեսը իշխանությունը ստացավ այն պակաող ժամանակը, որը նրան անհրաժեշտ է` վերադասավորելու ուժերը, նոր մեթոդներ որդեգրելու, «ուբոռկա» անելու սատարող ուժերի շրջանում, մարտավարություն և ռազմավարություն ընտրելու նրանցից յուաքանչյուրի նկատմամբ, ինչը նախագահ Սարգսյանն այդպես էլ ժամանակ չէր ունեցել անելու: Մարտի 1-ի և հետմարտիմեկյան իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ զարգացան, ընդդիմության գործելակերպն այնպես էր նրան մտահոգում, որ նա այդպես էլ երբեք ժամանակ չունեցով շունչ առնելու և նոր` նախագահի ամբողջական կերպարի մեջ մտնելու, վերջնականապես աշխատանքի իր ընդգծված մեթոդները ցուցանելու համար: Իսկ հիմա, վերջապես, ընդդիմությունը նրան այդ հնարավորությունը տալիս է, ինչպես, ի դեպ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, որոնք այսու հանգիստ կարող են իրենց անելիքն ու գործելակերպը ողջ ամառ ճշգրտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter