HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ս. Սաֆարյանը կանխատեսում է իշխանական դաշտի տրոհում

29_04-s-safaryan«Մայիսի 31-ին եւ դրանից հետո առաջին միտումը, որ նկատելի էր, իշխանության դաշտում տեղի ունեցած փոփոխությունն է: Հանրապետական կուսակցությունում ակնհայտ է այլեւս իր հաղթանակը որեւէ մեկի հետ չկիսելու դիրքորոշումը»,- այսօր Հայացք ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ իշխանական դաշտում աճում են չզիջելու տրամադրությունները: Սակայն, միաժամանակ նշեց, որ ընդդիմության դաշտում էլ նկատելի են լուրջ փոփոխություններ. «Խոսքը չի վերաբերում միայն համագործակցության նոր բանաձեւ գտնելուն: Իրականում խնդիրն այն է, որ ընդդիմության դաշտում բաց է մնում հարցը, թե ինչ փուլ ենք թեւակոխում ընդդիմադիր ուժերով»: Հարցն առաջանում է, քանի որ ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունները որակել էր նախագահականի երկրորդ փուլ: Ստյոպա Սաֆարյանին հետաքրքրում է, թե արդյոք փակված է այդ էջը, եւ ՀԱԿ-ը նոր օրակարգով է շարժվում առաջ. «Եթե ՀԱԿ-ը թեւակոխում է երրորդ փուլ, եւ դա չի ենթադրում երկրորդ կամ առաջին փուլերի կրկնություն, ապա դեռեւս դժվար է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված 12 կետերը նոր փուլ են, քանի որ որպես օրակարգի հարցեր ներառում են նախկին փուլերի հարցերը»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` ընդդիմադիր դաշտի թիվ մեկ մարտահրավերը նման հարցադրումների պատասխանը գտնելն է եւ համագործակցության նոր բանաձեւի մշակումը. «Ի տարբերություն իշխանական դաշտի, որտեղ հստակեցումները վաղ էին տեղի ունեցել, նույնպիսի հստակեցում առկա չէ ընդդիմադիր դաշտում»: Պատգամավորը տպավորություն ունի, որ մարտի 1-ը դեռ ավարտված չէ. «Դատավարությունները հստակ վկայությունն են այն բանի, որ իշխանության եւ ընդդիմության դիմակայությունները դեռ ավարտված չեն, ավելին` Փաստահավաք խմբի լուծարումով, դատավարություններով եւ համաներմամբ կարծես թե տրանսֆորմացիայի է ենթարկվում կոնֆլիկտը»: Ընդդիմադիր ուժերը, ըստ Սաֆարյանի, պետք է կանխեն շարունակվող մարտի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter