HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

Հունիսի 16-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին: Այս մասին ասվում է ՄԻ Պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի  տարածած  հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում համազեկուցողները հարցեր են տվել համաներման, մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործերում ներգրավված վկաների խնդիրների, ինչպես նաև փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ: Արմեն Հարությունյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման վերաբերյալ` նշելով, որ համաներումը պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի, այդ թվում` մարտի 1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիների վրա: Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձևավորմանը: Քննարկվել են նաև վկաներին առնչող խնդիրները: Պաշտպանը նշել է, որ դեռևս 7-8 ամիս առաջ խոսել է այն մասին, որ իրենց գրասենյակը ստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը և լխավոր դատախազությունը պատշաճ ուշադրություն չեն դարձրել այդ հաղորդումներին. սրա հետևանքով վկաները դատարանում հրաժարվում են իրենց ցուցմունքներից: Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter