Ըստ բնապահպանության նախարարության` անտառահատումը օրինական է եղել
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Կիրանցի վանք մեկնած բնապահպանական տեսչական խումբը մարզի տարածքային բաժնի տեսուչների և «Հայանտառ» ՊՈԱԿի-ի աշխատակիցների հետ իրականացրել են ուսումնասիրեություն վանքի շրջակայքում: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեղազննության ժամանակ ապօրինի հատում չի հայտնաբերվել, ծառերն օրինական են հատվել` անտառահատման տոմսերով:
Հասմիկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ վանքի հարակից անտառածածկ հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿի-ի «Սև քարի» անտառտնտեսության տարածքն է, Կիրանցի վանքից հեռու է մոտ 60 կմ, և այդ տարածքների երեք անտառպետություններից դուրս եկող ճանապարհը հենց հոդվածում նշված ճանապարհն է, որտեղ շահագործվում են 7 հատատեղիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել